Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները երեխայի կյանքը փրկելու համար․ Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Թորոսյան1

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում արել՝ տեղեկացնելով, որ առողջապահության նախարարի տեղակալն այցելել է ԲԿ՝ տեսակցելու Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա երեխային, որի մայրը բռնության զոհ էր դարձել։

«Իմ հանձնարարությամբ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության ենթարկված 13-ամյա երեխային:

Բժիշկների գնահատմամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։

Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայի կյանքը փրկելու համար»,-գրել է նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ 13-ամյա տուժածին այցելել էր նաև Շիրակի մարզպետը և տեղեկացրել, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։ 

Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ: