Կորոնավիրուսի էպիկենտրոն Չինաստանում վարակի զոհերի թիվը հասել է 3119-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

կորոնավիրուս9

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնում է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 40-ով, դարձել 80 735, 22 մարդ մահացել է, 1535-ը ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցներից, մահացել է 22 մարդ: Այժմ ընդհանուր առմամբ գրանցվել է 421 դեպք՝ կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով, ավելի քան 20 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության տակ, նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 80 735 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 58 600 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 3119-ի: Դեռևս 19 016 մարդ գտնվում է հիվանդանոցներում, ծայրահեղ ծանր վիճակում են 5111-ը:

Համաճարակի օջախի Հուբեյ նահանգում 1 օրում հաստատել են վարակման 36 դեպք , դուրս է գրվել 1 422 մարդ, գրանցվել է 21 մահվան դեպք: