Կլինեն մարդիկ, որոնք կմեկուսացվեն «Գոլդեն Փելեսում», մյուսներին էլ կխնդրենք տանը մնան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

հասարակական

Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է, որ ավելի շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, քանի որ Էջմիածնում մարդկանց են մեկուսացնում։

«Էդ ինչ հարց ա ծագում, էդպիսի հարց չտաք այլևս երբեք, որովհետև կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը», - ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։

«Կարող է լինել այսպիսի երևույթ՝ կարող են լինել մարդիկ, որոնք մեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող են լինել մարդիկ, որոշ հանգամանքներից ելնելով, խնդրենք, որ իրենց տանը մեկուսանան», - ասաց վարչապետը։