Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News      

գնացք

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։ 

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հայտարարությունում: