Հունաստանում ցույցեր են տեղի ունեցել գնացքների ողբերգական վթարից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1105408

Հունաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով երկրում 43 մարդ է զոհվել: Հունաստանի երկաթուղիների տեխնիկական սպասարկման համար պատասխանատու Hellenic Train ընկերության Աթենքի գրասենյակի առջև ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ցույցեր են տեղի ունեցել նաև Սալոնիկում և Լարիսա քաղաքում, որի մերձակայքում էլ տեղի էր ունեցել վթարը:

Երկաթուղային արհմիությունների անդամները հավատացած են, որ անվտանգության համակարգերն, ինչպես հարկն է, չեն աշխատում, և նշում են, որ տարիների ընթացքում դրա վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումներ են եղել: Երկաթգծային աշխատողները նաև հայտարարել էին մարտի 2-ին գործադուլ անցկացնելու մասին՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ անտեսել է երկաթուղիները: Հենց դա էլ, ըստ նրանց, հանգեցրել է վթարին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ