Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին Երևանի երկաթուղային կայարանում խորհրդատվություն կտրվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

նկար

Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: Այս մասին տեղեկանցում է «Հարավկովկասյան երկաթողի» ընկերությունը:

Հիշեցնենք, որ ներկա պահին, գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, որոնք ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ: Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար:

Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում:

--00—ԼՄ