Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

բադասյան

«Արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում»: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են արտակարգ դրության պայմանավորված սահմանփակումների մասին։

«Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, անձինք, որ ժամանում են ՀՀ, մեկուսացվելու են, բժշկական հետազոտություն անցնեն, հետո` կարանտին»: 

Նախարարի փոխանցմամբ՝ չեն սահմանափակել կրոնական հավաքները, այլ դրանց 20-ից ավելի անձանց մասնակցությունը։



Բադասյանն անդրադարձավ արտակարգ դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների աշխատանքների կազմակերպմանը։

«Համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որ կարող է խուճապ առաջացնել, նմանատիպ որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով»:



Նա նաև տեղեկացեր է, որ մթերային խանութներն ու դեղատները փակելու խնդիր չկա։