Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի անապահով ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

մանկապարտեզներ

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները, ըստ առաջնահերթության, այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,- տեղեկացրել է Կարապետյանը: