Ազգային բարերարները կարիքավորներին օգնելու համար 100 հազար դոլար են փոխանցել Մայր Աթոռին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

հայկէլիզա

Ի զորակցություն կարիքավոր հայորդիների՝ ազգային բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։