Չինաստանը 110 000 դոլարի արտահագուստ ու թոքերի օդափոխության սարքեր կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

թոք

Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110.000 ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին ասել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ հեռախոսային տեսաքննարկման ընթացքում։

Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով համավարակի դեմ հաղթանակ տանելու հարցում միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումը։