COVID-19-ի համերաշխության և արձագանքի հիմնադրամը 100 մլն դոլարի նվիրատվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

թեոդոր

Մարտի 26-ին Կորոնավիրիուսի համերաշխության ու արձագանքի հիմնադրամը ստացել է 100 միլիոն դոլարի չափով նվիրատվություններ ու փոխանցումներ անհատներից և կազմակերպություններից։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀԿ Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է կես միլիոնը, մահացել է ավելի քան 24 հազար մարդ, ապաքինվել՝ մոտ 127 հազարը: Վարակը տարածվել է աշխարհի 201 երկրներում:

Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թինը 329 է, բուժվածները՝ 18, փաստացի բուժվողները՝ 311, բացասական թեստերը՝ 1625, կա նաև մահվան ելքով 1 դեպք: Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: