ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
«Победа» ավիաընկերության անձնակազմի մի քանի անդամ կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին հայտնել է լոուքոստերի ղեկավար Անդրե Կալմիկովը։
«Յուրքանչյուր օր չվերթերի ժամանակ վիրուսի ախտանիշներով ավելի շատ մարդիկ են հայտնվում, մենք արդեն ունենք անձնակազմի անդամներ որոնց մոտ COVID-19 է հաստատվել, մեծ քանակով աշխատակիցներ մեկուսացված են հիվանդների հետ կոնտակտից հետո»,- ղեկավարի խոսքերը մեջբերում է Известия-ն։
Նա նշել է, որ ավիաընկերությունը որոշել է չվտանգել աշխատակիցների, անձնակազմի անդամների և հաճախորդների կյանքը․
«Մենք խնդրում են յուրաքանչյուրին երկար մտածել առանց անհրաժեշտության տնից դուրս գալուց առաջ»։
Լոուքոստերի մամուլի ծառայությունը մարտի 31-ին հայտնել էր, որ «Победа»-ն ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը դադարեցնում է չվերթերը։