Հրդեհ՝ Դալար գյուղի տներից մեկի երկրորդ հարկի թռչնանոցում․ ծխահարվել է մոտ 4500 ճուտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ճուտ.

Ապրիլի 2-ին` ժամը 22:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Գրիգոր Ս.) երկրորդ հարկում գտնվող թռչնանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել` 23:32-ին: Ամբողջությամբ այրվել են թռչնանոցի գույքը և եղեգնյա տանիքի ծածկույթը (84 քմ). կա մոտ 4500 ծխահարված ճուտ: