Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի եթե վիրուսը նահանջի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Ա սերիա

Իտալիայում սկսել են աշխատանքներ տանել հնարավոր մարզական մրցաշարերի, այդ թվում նաև ֆուտբոլի առաջնության վերսկսման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Adnkronos-ը: Ըստ ամենայնի, ակումբները մարզումային գործընթացը կվերսկսեն մայիսի 3-ից հետո, իսկ առաջնությունը կարող է շարունակվել մայիսի 24-ին կամ 30-ին: Սակայն այս ամենը տեղի կունենա մի դեպքում, եթե կորոնավիրուսի պանդեմիան երկրում սկսի նահանջ ապրել:

Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել է միայն 26 տուր:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։