Իտալիայում քննարկում են ֆուտբոլային առաջնությունները վերսկսելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

Իտալիա Ա Սերիա
 Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի առողջապահական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկում է ֆուտբոլային առաջնությունները վերսկսելու հարցը։

Նախատեսվում է, որ առաջնությունների վերսկսումից առաջ ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն, հանդիպումներին կմասնակցնեն նրանք, ովքեր թեստերի բացասական արդյունք կունենան։

Ա Սերիայի մնացած տուրերի հանդիպումները կանցկացվեն առանց VAR համակարգի օգտագործման, որպեսզի մրցավարներն ապահովագրված լինեն կորոնավիրուսով վարակվելուց։