Բերդում քաղաքացու տանը հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակ, 10-ից ավելի փամփուշտ ու հրապատիճ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով,  ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Բերդ քաղաքի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ Ապրիլի 9-ին Տավուշի ոստիկաններն ու նախաքննական մարմնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին 37-ամյա տղամարդու բնակարանը։

Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» նմանվող ինքնաձիգ, «Մակարովի» նմանվող ատրճանակ, տարբեր զենքերի ու տրամաչափերի 10-ից ավելի փամփուշտ, 10-ից ավելի հրապատիճ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս