Արտակարգ դրությամբ պայմանավորված Արցախում դադարեցվում է դասապրոցեսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախի Հանրապետությունում փակ կլինեն ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ ռազմականի։ Այս մասին ասված է արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագրի համապատասխան կետում։

28. Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարա-կություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարա-կություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ: