Սիմֆոնիկ նվագախումբը միացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։ Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն այսպիսով հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին Հայոց պատմության մութ շրջանում։   

Հիշում ենք և պահանջում։