Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել․ գրանցվել է մահվան 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News       

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ կորոնավիրուսի նոր 73 դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1596  է։ Ապաքինվել է 69 մարդ, բուժում շարունակում է ստանալ 841 քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 728 մարդ։

Գրանցվել է մահվան 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 27 է։ 

Թեստերի ընդհանուր քանակը՝ 16  հազար 551 է։