1915-ին հայ ժողովուրդը լքված ու անպաշտպան էր ցեղասպանության առաջ. ԱԳ նախարարի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անգլերենով ուղերձ է հղել՝ ոգեկոչելով 1915 թվականի զոհերի հիշատակը:

«105 տարի առաջվանից սկսած, չնայած անվտանգության միջազգային երաշխիքների խոստումներին, հայ ժողովուրդը լքված ու անօգնական էր ցեղասպանության առաջ, և ենթարկված մեղավորների չարագործություներին»,-նշված է ԱԳ նախարարի ուղերձում: