Սիրելի՛ հայեր, մենք ձեր կողքին ենք. Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

gudrun

Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, իշխող կուսակցության պատգամավոր Գուդրուն Կուգլերը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ապրիլի 24-ին մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք հիշում ենք 105 տարի առաջ տեղի ունեցած դաժան ոճրագործության զոհ դարձած 1,5 միլիոն հայերին։ 

Գրեթե բոլոր հայ ընտանիքները մինչ օրս  կրում են այդ հանցագործության սպիները։

Վերջերս մի հայ պատմեց ինձ, որ իր պապը, որն այն ժամանակ ընդամենը 7 տարեկան էր, միակն էր ընտանիքից, ում հաջողվեց փրկվել մահից՝ պարտեզում թաքնվելով... Նա այնտեղ չէր, երբ իր ծնողներին, 8 քույր և եղբայրներին սպանեցին իրենց տանը։

Հետագայում ինչ-որ մեկն այդ խեղճ երեխային տարավ Լիբանան, որտեղ նա մեծացավ բարեսիրտ ընտանիքում:

Սիրելի՛ հայեր, մենք ձեր կողքին ենք»,-նշված է ուղերձում: