Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են փորձարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News       

կորոնավիրուս

Չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը:

Հունվարին Northwest Health Ֆեյնշտեյնի անվան բժշկական հետազոտությունների հաստատության բժիշկ Քեվին Թրեյսին զանգ ստացավ իր գործընկերոջից, որը գտնվում էր Չինաստանի Վուհան քաղաքում, որտեղ հետազոտում էր COVID-19- ով հիվանդներին: Այս զանգը հետաքրքրություն առաջացրեց Թրեյսիի մոտ այս հիվանդության հանդեպ:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Թրեյսին պատմում է, որ Մասաչուսեթս նահանգի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ Մայքլ Քալահանը հայտնել էր իրեն, որ չինացի բժիշկները, ովքեր հետազոտում էին COVID- 19-ով հիվանդներին, կարծիք են հայտնել, որ ավելի լավ արդյունքներ են ստանում, եթե հիվանդներն ընդունում են ստամոքսի կամ սրտի ցավերի դեմ նախատեսված ֆամոտիդին դեղամիջոցը:

Հետագայում այլ հիմքեր չկային պնդելու համար, որ այս դեղամիջոցը օգնում է COVID-19- ի դեմ պայքարում, սակայն Թրեյսին սկսեց իրականցնել դեղամիջոցի կլինիկական փորձարկում: Արդյուքները ցույց են տալիս, որ ֆամոտիդինը կարող է արգելափակել մարդու օրգանիզմում այնպիսի նյութերի արտադրությունը, որոնք վերարտադրվում են վիրուսի կողմից:

Այս պահին հետազոտմանն է մասնակցել շուրջ 200 հիվանդ: Թրեյսիին անհրաժեշտ է ևս 100 հիվանդներից արդյունքներ, որպեսզի հետազոտությունը համարվի ամբողջական:

Չինաստանում բժիշկները բացահայտել են, որ ֆամոտիդինն ընդունած հիվանդների շրջանում ավելի քիչ մահեր են արձանագրվում, քան դեղամիջոցը չընդունած հիվանդների մոտ: Թրեյսին, սակայն, գտնում է, որ Չինաստանից ստացված տեղեկությունը հնացած է և կարիք ունի վերահաստատման, ուստի Նյու Յորքի հիվանդանոցում նրա թիմն այս դեղամիջոցը տալիս է տարբեր պատահական հիվանդների, ովքեր ունեն կորոնավիրուս: Նա ընդգծում է, որ կան նախադեպեր, երբ սովորական որևէ դեղ դառնում է տարբեր լուրջ հիվանդությունների դեմ պայքարի միջոց: Նրա կարծիքով հետազոտության վերջնական արդյունքները հայտնի կդառնան շաբաթների կամ ամիսների ընթացքում: