Հայաստանը 3 օրով կբացի ցամաքային սահմանը Մինսկով Երևան թռչող Վրաստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

բել

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, հայտնում է, որ վրացական կողմի խնդրանքով Հայաստանը 3 օրով կբացի ցամաքային միջանցքը եվրոպական երկրներից հայրենիք վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար:

Ըստ աղբյուրի՝ մայիսի 1-ին, 8-ին, 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Եվրոպայից Մինսկով դեպի Երևան թռչել, ապա ԱԳՆ-ի տրամադրած ավտոբուսներով ուղևորվել Վրաստան:

ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ եթե Վրաստանի քաղաքացիները որոշեն վերադառնալ իրենց հայրենիք Երևանի տարածքով, ապա պետք է նախապես կապ հաստատեն վրացական հյուպատոսության հետ իրենց ճշգրիտ թիվը հայտնելու համար: Վրաստանում նրանք պետք է նաև անհրաժեշտ բուժզննում անցնել, ապա երկշաբաթյա կարանտինում մնան: