COVID-19-ի պատճառով 54 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է Եվրոպայի խոշորագույն կառնավալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

.

Եվրոպայի խոշորագույն փողոցային կառնավալը, որն անցկացվում է Լոնդոնի Նոթինգ Հիլլ շրջանում, չեղյալ են հայտարարել COVID-19 համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել են կազմակերպիչները, փոխանցում է Independent-ը:

Այս կառնավալը չեղյալ է հայտարարվել 54 տարվա ընթացքում առաջին անգամ։

Ինչպես հաղորդում է Notting Hill Carnival LTD-ն, որոշումն ընդունվել է «ռազմավարական գործընկերների և խորհրդատվական խորհրդի հետ երկարատև խորհրդակցություններից հետո»:

Պաշտոնական հայտարարության մեջ նշված է. «Notting Hill-ի կառնավալը հիմնված է դժվար ժամանակներում մարդկանց միավորելու համար, և մենք մտադիր ենք պահպանել այդ ավանդույթը»:

Կազմակերպիչները նաև հայտնել են, որ աշխատանքներ են տարվում NHC 2020-ի այլընտրանքային, առցանց ստեղծման ուղղությամբ:

Նշենք, որ ամենամյա կառնավալին մասնակցում է ավելի քան երկու միլիոն մարդ: