Սերենա Ուիլյամսը 45 հազար դիմակ է տրամադրել կարիքավորներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

սերենա

Աշխարհի նախկին առաջին ռակետ, հայտնի թենիսիստուհի, Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը, կարիքավորներին 45 հազար դիմակ է հանձնել: Այս մասին փոխանցում է Russia Today-ը:

«Մենք ավելի քան 45 հազար դիմակներ ենք ուղարկել Յետունդա Կենտրոն և Ուեսթ Փալմ Բիչի շրջանի տեղական համայնքներ, որոնք օգնություն են տրամադրում առաջնագծում աշխատող բուժաշխատողների ընտանիքներին»,- ինսթագրամյան իր էջում գրել է Ուիլյամսը:

Նշենք, որ, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների, ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության թիվը գերազանցել է 1,2 միլիոնը, ավելի քան 77 հազարը մահացել են, առողջացել՝ 183 հազարը: