Վրաստանում կորոնավիուսի 3 նոր դեպք է գրանցվել․ հաստատված դեպքերը 638-ն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News     

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 638 դեպք: Ապաքինվել է 8 մարդ, ընդհանուր, ապաքինվածների թիվը հասել է 317-ի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4896 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 444-ը: