Նախկինում ՔԿՀ-ի ճաշարանից օգտվում էր 10-20-30 տոկոսը, սնունդը ենթակա չէր ուտելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

սնունդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2019 թվականից Նուբարաշեն և Արմավիր ՔԿՀ-ներում մեկնարկած սննդով ապահովելու ծրագրին: Ըստ վարչապետի՝ մասնավոր ընկերությանն արտապատվիրակելու փորձնական ծրագիրն ունի 100 տոկոս ցուցանիշ։

«Նախկինում, երբ պետությունը ճաշարանում ճաշ էր տալիս, դրանից օգտվողների թիվը կարող էր լինել 10-20-30 տոկոս, որովհետև այդ սնունդը ենթակա չէր ուտելու, իսկ հիմա ցուցանիշը 100 տոկոս է, որովհետև նորմալ, արժանապատիվ սնունդ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: