Արցախն օգնություն կուղարկի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

կորոնա

Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»,- գրել է պատգամավորը:

Ըստ Մելքումյանի՝ օգնությունը խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա COVID-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին։    --0—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս