ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր` Մարտունիում և Վարդենիսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

․

Մարտունիում եւ Վարդենիսում տնտեսավարողները պարետի սահմանած անվտանգության կանոններն այժմ ավելի բարեխղճորեն են պահպանում․ այս պատկերն է արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցի արդյունքում։ Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում  նախորդիվ կատարված մշտադիտարկումներն ավելի մեծաթիվ խախտումներ էին գրանցել։

Այսուհանդերձ, այսօրվա ստուգայցն առավելապես ախտահանման աշխատանքներին առնչվող մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Դիտարկված տնտեսավարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն, տրվել է խախտումները վերացնելու ցուցում։

Առհասարակ, տեսչական մարմնի դիտարկումների ամփոփ պատկերը երկրի ողջ տարածքում խախտումների նվազման դրական դինամիկա է արձանագրում։ Դրա մասին է վկայում նաեւ կասեցման ուղարկվող արձանագրությունների թվի նվազումը։

Դիտարկումներն ընդգրկում են ՀՀ ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական եւ գեղեցկության կենտրոններ եւ այլն։  

 ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը․ չպահպանման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս