Նավալնին կոմայի մեջ է. բժիշկը մանրամասներ է հայտնել ռուս ընդդիմադիր գործչի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

«Meduza.io»-ն հայտնում է, որ ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, մանրամասներ է ներկայացրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի մասին:

«Հիվանդի վիճակը կայուն է, ինտենսիվ թերապիան շարունակվում է։ Ստացվել են մի քանի տասնյակ ուսումնասիրություններ արյան վիճակի, գլխուղեղի աշխատանքի և մյուս օրգանների ու համակարգերի մասին։ Բուժումը շարունակվում է...

Բժիշկներն իսկապես զբաղվում են նրա կյանքի փրկությամբ»,-լրագրողներին հայտնել է Անատոլի Կալինիչենկոն՝ միաժամանակ հրաժարվելով հայտնել Նավալնիի ախտորոշման կամ անալիզների արդյունքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ վաղ առավոտյան, Տոմսկից Մոսկվա վերադառնալիս ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: 

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ ռուս գործչին թունավորման կասկածով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ նա նաև հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, և որ նրա վիճակը ծանր է:

Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, ամենայն հավանականությամբ թույնը խառնված է եղել թեյի հետ։

--00—ԼՄ