Բեռլինը հրաժարվել է Մոսկվային տրամադրել Նավալնիի թունավորումն ապացուցող փաստերը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News     

Նավալնի
                              

Օրեր առաջ Մոսկվան Գերմանիայի իշխանությունից խնդրել էր տրամադրել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումն ապացուցող փաստեր:  Այս մասին գրել է 1lurer.am-ը։

Բեռլինը հրաժարվել է Ռուսաստանին տալ Նավալնիի բժշկական հետազոտության արդյունքները: Այդ նյութերը փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Մոսկվան Նավալնիին թունավորելու անհերքելի ապացույցների մասին Բեռլինի հայտարարությունները սադրանք և քաղաքական խաղ է համարում:

Աղբյուրը՝ 1lurer.am։

-- 00—ՄՀ