ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով հերթական տեսանյութն է հրապարակել: Ըստ այդմ՝ Տավուշի մարզում հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի արժեքը շուրջ 330 մլն դրամ է: Վերջին անգամ ճանապարհը նորոգվել էր Խորհրդային տարիներին:
Հիմնանորոգվում են Բերդավանի ներհամայնքային փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածները: Ծրագրի արժեքը՝ 249 մլն դրամ, վերջին անգամ հիմնանորոգվել էին 35 տարի առաջ:
Հիմնանորոգվում է Մակարավանքի հուշարջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Ծրագրի արժեքը՝ 34 մլն դրամ, ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել:
--00—ԼՄ