Դասալքության և զինծառայողին վիրավորելու համար հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ և կալանավորվել

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News       

կալանավորվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Զօրօ Գ.-ն:

Նա 2013 թ. ապրիլից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) և 362-րդ (Դասալքությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը կալանք: 

--  00—ՄՀ