ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին բերման ենթարկելու հետ կապված տեղեկատվություն այս պահին չունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

հասարակական

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի, նրա որդու ու եղբոր բերման ենթարկելու վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունի։ Այս մասին 24News-ին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձանց: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու, և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էր նշելու:

Ըստ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ: Խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: 

--0--ԿԿ