Իշխան Զաքարյանը, նրա որդին և եղբայրը հրավիրվել են ԱԱԾ․ տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

հասարակական

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ ԱԱԾ-են հրավիրվել Իշխան Զաքարյանը, նրա որդին և եղբայրը։

«Նրանք ԱԱԾ-են հրավիրվել Գառնու տարածքում հիմնած այգու հողատարածքների օրինականությունը ստուգելու նպատակով։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,-այս մասին 24News-ին հայտնեցին ԱԱԾ հասարակայնության հետ կապերի բաժնից։

--0--ԿԿ