ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  18,  24News   

ԱԳՆ

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարը շնորհավորեց Պատրիկ Սվենսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների` որակապես նոր մակարդակի բարձրացմանն ու երկկողմ օրակարգի հարստացմանը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս