Վերջերս մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել. Նավալնին պատմել է վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում լուսանկար է հրապարակել , Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա դեռ շարունակում է բուժումը և կից գրառում արել՝ տեղեկացնելով իր վերականգնման ընթացքի մասին։ 

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը։ Սա արդեն հստակ ճանապարհ է, չնայած՝ դեռ ոչ մոտ ապագա։ Բոլոր այն ընթացիկ խնդիրները, ինչպես, օրինակ, այն որ հեռախոսն իմ ձեռքին անօգուտ առարկա է, քարի պես, իսկ ջուր լցնելն ինձ համար վերարծվում է մի ամբողջ ատրակցիոնի, դեռ հեչ են։

Բացատրեմ։ Բոլորովին վերջերս ես մարդկանց չէի ճանաչում և չէի հասկանում՝ ինչպես խոսել։ Ամեն առավոտ ինձ մոտ էր գալիս բժիշկը և ասում. «Ալեքսե՛յ, ես գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք, թե դրա վրա ինչ բառ գրենք»։ Դա ինձ հուսահատեցնում էր, որովհետև չնայած ընդհանուր առմամբ հասկանում էի, թե բժիշկն ինչ է ուզում, բայց չէի հասկանում, թե բառերը որտեղից վերցնեմ։ Գլխի ո՞ր մասում են դրանք առաջանում։ Որտե՞ղ գտնել բառը և ինչպե՞ս անել, որ այն ինչ-որ բան նշանակի։ Այդ ամենը անհասկանալի էր։ Ի դեպ, ես չգիտեի նաև, թե ինչպես արտահայտեմ իմ հուսահատությունը, ուստի ուղակի լռում էի։ Եվ այն, ինչ նկարագրում եմ, ավելի ուշ փուլն էր, որը ինքս հիշում եմ։

Հիմա ես տղա եմ, որի ոտքերը դողում են, երբ նա աստիճանների վրա է, փոխարենը նա մտածում է․ «Օ՜, սա, ախր, աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Պետք է, թերևս, վերելակը գտնել»։ Իսկ առաջ ուղղակի բթամտորեն կկանգնեի և կնայեի։

Այնպես որ, դեռ շատ խնդիրներ է պետք լհաղթահարել, բայց Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի զարմանալի բժիշկները լուծել են գլխավորը։ Նրանք ինձ «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են մեկի, որը բոլոր հնարավորություններն ունի կրկին դառնալու ժամանակակից հասարակության բարձրագուն ձևի Էակ՝ մարդ, որը կարողանում է արագ թերթել ինսթագրամը և առանց մտորելու՝ հասկանում է՝ «լայքերը» որտեղ դնի»,- գրել է Ալեքսեյ Նավալնին։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, իսկ Նավալնին տեղափոխել էր տեղի շտապօգնության հիվանդանոց: 2 օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս