Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Քուչակ գյուղում ստուգել և բաժին բերման են ենթարկել «Զիլ» և «ՖԱՎ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը բեռնված է եղել 5, մյուսը՝ 17 խմ փայտանյութով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Վարորդները վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մի բնակչի, որն այն ձեռք է բերել Իջևանի անտառներից:
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Քննությունը շարունակվում է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս