Մտահոգված եմ ՀՀ ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում սկսված իրադարձություններին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», — գրել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք՝ այսօր տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս