Անհրաժեշտության դեպքում կհայտարարենք կամավորների հավաքագրման մասին․լինենք զգոն, միասնական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Thumbnail

«Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ
Այսօր լուսաբացից բազմաթիվ նամակներ և զանգեր ենք ստանում, որոնց հեղինակները ցանկանում են կամավորագրվել։

Շնորհակալություն ենք հայտնում հանուն Հայրենիքի պաշտպանության նման պատրաստակամության համար։

Մենք առայժմ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կհայտարարենք կամավորների հավաքագրման մասին։

Լինենք զգոն, միասնական և պատրաստ՝ այս մարտահրավերը հաղթանակի վերածելու համար»։

--00--ԱՀ