ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60 ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։ Վիրավորների մեջ նաև լրագրողներ են եղել, ներառյալ՝ երկու ֆրանսիացի լրագրող»։ Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում․ հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
--00--ԱՀ