Բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր՝ հետ գայիր. եկար. Թորոսյանը՝ կամավորականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, փոխվարչապետի վարորդի և և մի կամավորականի զրույցից:

«- Էս մեր պետ. նախարարն ա:

- Կարևոր չի։

- Էս էլ Հայաստանի փոխվարչապետն ա։

- Քո գործն էլ կարևոր չի։

- Տարածքային կառավարման նախարարն ա։

- Չէ, կարևոր չի։

- Ո՞նց կարևոր չի, Սիսիանում ասֆալտի կարիք չկա։

- Ասֆալտն ի՞նչ եմ անում, տանկս գրունտովկա էլ ա լավ գնում։ Բա քո անունն ինչ ա՞։

- Սարո ա անունս։

- Քո գործն ինչ ա՞։

- Վարորդն եմ փոխվարչապետի։

- Այ քո գործը կարևոր ա։

Թեքվում ա դեպի Թորոսյանը.

- Իսկ դու ինձ «օտկազ» արեցիր Գորիսում։

- Ի՞նչ եմ քեզ «օտկազ» արել։

- «Օտկազ» ես արել էլի։

- Հաաա, հիշեցի, բինտիդ վրա դեռ արյունը չէր չորացել, ուզում էիր հետ գայիր։ Փաստորեն, եկար»։

--00—ԼՄ