Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

արծրուն

«Փաստորեն,ադրբեջանական բանակն ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են», -գրել է Արծրուն Հովհաննիսյան։

Նշենք, որ քիչ առաջ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում: 

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց հայկական բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները՝ հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները։

Նշենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

--00—ԼՄ