Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ Ղարաբաղյան հակամարտության սրացմանը զուգընթաց  աջակցում են դատաբժշկական կարողությունների արդիականացմանը՝ տրամադրելով տեխնիկական և նյութական օգնություն։

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին։ Դիապարկերը կհատկացվեն քաղաքացիական և ռազմական բժշկական կառույցներին։

--00--ԱՀ