ԼՂ-ում դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ilham-aliev

Լեռնային Ղարաբաղում որոշ խմբեր կան, որոնք թաքնվում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ իբրև թե հիմա տեղի է ունենում տարածքները «զինված խմբավորումներից» մաքրելու գործընթացը՝ ընդգծելով, թե դեռ կան որոշակի խմբեր, որոնք թաքնվում են այդ տարածքում: 

«Տարածքը բավականին մեծ է, դրա համար ժամանակ կպահանջվի տարածքն ամբողջությամբ մաքրելու համար»,- ասել է նա:

--00—ՅՄ