Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները. ֆրանսիացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

1114340.jpg

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը դատապարտել է ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղում:

«Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից վճռականորեն դատապարտում եմ ադրբեջանական հարձակումը, որը նախորդ գիշեր Արցախից չորս զինվորի կյանք է խլել: Այն ժամանակ, երբ շրջափակումը տևել է արդեն 200 օր, Ալիևը շարունակում է ի ցույց դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր պլանները: Ի՞նչ են մտածում (Եվրահանձնաժողովի նախագահ) Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու (Եվրոպական խորհրդի ղեկավար) Շառլ Միշելն այս «հուսալի գործընկերոջ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թվիթերի իր էջում գրել է պատգամավորը:  

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: 

--00—ԶՀ