Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ զորակոչվածների փուլային զորացրման մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների  փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը։  РИА Новости-ի հաղորդմամբ՝ համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին։

«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2280 հրամանի զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները աստիճանաբար զորացրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը»,-ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կայքում:

--00—ՄՀ