Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել կասեցնել «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

աշխարհ

Բունդեսթագի ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը կոչ է արել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը կասեցնել: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը։

«Քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով, նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը»,-նշել է Դաղդելենը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես արգելել էր երկրի տարածքում «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը։

--0--ԿԿ