Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. 

«Դիմում եմ Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք։ 

Երկրի օրենսդիր իշխանությունն այս օրհասական իրադրության պայմաններում պետք է կարողանա իր տեղում լինել, բնականոն աշխատել և այս իրավիճակից ճշգրիտ ելքեր գտնել»։

Ավելի վաղ նա կոչ էր արել բոլոր պատգմավորներին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալ Ազգային ժողով:

--00—ԼՄ