ՊԵԿ նախագահի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Միքայել Փաշայան

ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Հարգելինե'րս,

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:

Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել:

Պարոն Փաշայա'ն,մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

--00--ԱԹ